Իլոն Մասկը ներողություն է խնդրել բրիտանացի փրկարարից, որին «մանկապիղծ» էր անվանել

13:34 • 18.07.18

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը ղեկավարում է SpaceX և Tesla ընկերությունները, ներողություն է խնդրել բրիտանացի փրկարարից, որն օրեր առաջ մասնակցել էր Թաիլանդի հյուսիսում քարանձավային ահռելի համալիրում շաբաթներով թակարդված 12 երեխաների ու նրանց մարզչի դուրսբերման գործողությանը:

Խոսքը Վերնոն Անսվորթի մասին է, որին Մասկը «մանկապիղծ» էր անվանել: Հայտնի է, որ փրկարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Մասկի՝ երեխաների փրկության համար պատրաստած փոքր սուզանավն իրականում «PR հնարք է և ոչ ավելին»: Լսելով այդ ամենը՝ Մասկը զայրացել էր ու Անսվորթին «մանկապիղծ» անվանել:

«Իմ խոսքերն ասվել են ցասման պահին՝ այն ժամանակ, երբ պարոն Անսվորթն իմ հասցեին մի քանի կեղծ հայտարարություն էր արել»,-իր թվիթերյան էջում գրել է Մասկը՝ նկատի ունենալով սուզանավի շուրջ խոսակցությունը:

«Այնուհանդերձ, նրա գործողությունները չեն արդարացնում իմ պատասխան արձագանքը, ուստի՝ ներողություն եմ խնդրում Անսվորթից ու այն ընկերություններից, որոնք ես ներկայացնում եմ»,-գրել է Մասկը:

Հիշեցնենք, որ մի խումբ դպրոցականներ հունիսի 23-ին ֆուտբոլի մարզչի հետ մտել էին Թհամ Լուանգ ստորգետնյա համալիր ու հանկարծակի սկսված և քարանձավի մուտքը փակած տեղատարափ անձրևների պատճառով ստիպված էին եղել մինչև հուլիսի 10-ը ներսում մնալ:

Երեխաների փրկարարական գործողությունից առաջ Մասկն այցելել էր Թաիլանդ ու փրկարարներին փոխանցել թակարդվածների փրկության համար ստեղծված փոքր սուզանավը: Սակայն սարքն այդպես էլ չէր կիրառվել՝ չափազանց բարդ կառուցվածքի պատճառով: Գործողության բարեհաջող ավարտից հետո Անսվորթը հարցազրույց էր տվել CNN-ին՝ հայտարարելով, որ Մասկի սուզանավը «PR հնարք էր ու իրականում անօգուտ սարք»:

 

Картинки по запросу elon musk vernon ansvort

Картинки по запросу elon musk tailand minisubmarine

Իլոն Մասկը ներողություն է խնդրել բրիտանացի փրկարարից, որին «մանկապիղծ» էր անվանել