Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)

22:04 • 19.07.18

Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Megane RS «գերհզոր» հեթչբեքի Trophy տարբերակը, որն ստեղծվել է մրցարշավային ճանապարհների համար:

Ինչպես գրում է Motor.ru-ն, Renault Megane RS Trophy մոդելը համալրվել է 1.8 լիտր ծավալային տուրբո շարժիչով, որը 300 ձիաուժ հզորություն է զարգացնում: Ուժային համակարգը կարող է աշխատել ինչպես մեխանիկական, այնպես էլ «ռոբոտացված» փոխանցման տուփի հետ համադրությամբ:

100 կմ/ժամ արագությունը հեթչբեքը զարգացնում է 5.7 վայրկյանում՝ Megane RS բազային տարբերակից 0.1 վայրկյանով ավելի արագ։ Առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժամ:

Նոր սերնդի Renault Megane RS-ի դեբյուտը կայացել է Ֆրանկֆուրտում անցյալ տարվա աշնանը:



 

Renault-ն ներկայացրել է Megane-ի ամենահզոր տարբերակը (լուսանկարներ)