Ներկայացվել է ինքնաթիռի և գնացքի հիբրիդի նախագիծ (տեսանյութ)
Ֆրանսիական Akka Technologies ընկերությունը ներկայացրել է Link & Fly ինքնաթիռի և գնացքի հիբրիդի նախագիծը, որի տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:
Ինչպես երևում է կադրերում, Link & Fly-ը վայրէջքի ժամանակ հեռացնում է թևերը և կարող է շարունակել հետագա ճանապարհը որպես սովորական գնացք:
Իր չափերով ինքնաթիռը համեմատելի է Airbus A320-ի հետ՝ օդանավի թևերի բացվածքը 49 մետր է, երկարությունը՝ 34 մետր, բարձրությունը՝ 8 մետր: Այն նախատեսված է 160 ուղևորի համար:
Ընկերությունում հույս ունեն, որ նախագիծը թույլ կտա բեռնաթափել խոշոր տրանսպորտային ուղիները և կբարձրացնի օդային թռիչքների գրավչությունը: Ուղևորները ստիպված չեն լինի ինքնուրույն հասնել քաղաք օդանավակայաններից, որոնք հաճախ արվարձանում են կամ այլ բնակավայրերում:










