Մասնագետները կազմել են սմարթֆոնների համար ամենավտանգավոր հավելվածների ցանկը

14:42 • 20.07.18

appthority.com կայքի կիբեռանվտանգության գծով փորձագետները կազմել են կորպորատիվ հաճախորդների համար ամենավտանգավոր բջջային հավելվածների ցանկը: Ըստ այդմ՝ iOS օպերացիոն համակարգով գործող սարքերի համար առավել վտանգավոր են WhatsApp և Facebook Messenger հաղորդագրային հավելվածները, ինչպես նաև Waze նավիգացիոն ծրագիրը:

Հատկանշական է, որ Android օպերացիոն համակարգով համալրված սարքերի դեպքում էլ առաջին և 2-րդ տեղերում են WhatsApp-ը և Facebook Messenger-ը: Մինչդեռ եռյակը եզրափակում է ռուսական Telegram հավելվածը, որը, ի դեպ, առաջին անգամ է ներառվել վտանգավոր հավելվածների ցանկում:

Աղբյուրը մանրամասնում է, որ մասնագետները հավելվածները գնահատել են 10 բալանոց համակարգով: WhatsApp-ը և Facebook Messenger-ը հավաքել են 7-ական միավոր: Բարձր միավորը վկայում է, որ տվյալ հավելվածը կարող է ձեռնարկության կամ ընկերության հետ կապված տեղեկությունները սերվերին ուղարկել:

Մասնագետների համաձայն՝ կան մի շարք հավելվածներ, որոնք ընկերությունների տնօրինությունը գցում է «սև ցուցակ»՝ տեղեկության արտահոսքից խուսափելու համար: Հիմնականում արգելքի տակ են հայտնվում հաղորդակցային հավելվածները, առցանց ծանոթությունների ծառայությունները և այլն:

Մասնագետները կազմել են սմարթֆոնների համար ամենավտանգավոր հավելվածների ցանկը