SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրթիռի թռիչքը

23:15 • 22.07.18

Ամերիկյան SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը հուլիսի 22-ի գիշերը հաջողությամբ գործարկել է Falcon 9 հրթիռը, որը պետք է ուղեծիր հասցնի Telstar 19 Vantage կանադական հաղորդակցման արբանյակը: 

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, նոր արբանյակը նախատեսված է Հյուսիսային և Հարավային Ամերիկա ազդանշան փոխանցելու համար:   

Տիեզերական ընկերության մամլո ծառայությունը հաղորդում է, որ արբանյակն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մասով երթևեկող ավիաուղևորների համար համացանցի հասանելիություն կապահովի Wi-Fi կապի միջոցով: 

Հիշեցնենք, որ  SpaceX ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարվա դեկտեմբերին որպես Falcon 9 հրթիռի համար նախատեսված բեռ՝ Լուսին կուղարկի իսրայելական ավտոմատ կայանը:

SpaceX-ը հաջողությամբ իրականացրել է Falcon 9 հրթիռի թռիչքը