Հրապարակվել են «Ապոլլոն 11» լուսնային առաքելության նախկինում անհայտ լուսանկարները (ֆոտոշարք)
ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի կողմից իրականացված «Ապոլլոն 11» լուսնային առաքելության ժամանակ արված լուսանկարները, որոնք կես դար անհայտ են եղել, հրապարակվել են:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսնային առաքելության ժամանակ արված լուսանկարներն անհայտ են եղել 49 տարի:
Նշվում է, որ ամերիկացի Քրիս Տագը սկանավորել է պատմական կադրերը ու հետո հրապարակել դրանք Flickr-ում:
Պարբերականը նկատում է, որ այս կադրերը հնարավորություն են տալիս մարդկանց ավելի ամբողջական պատկերացում կազմել 8-օրյա լուսնային առաքելության վերաբերյալ:
Լուսանկարներից մեկում տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգը նստած է լուսնային մոդուլում, իսկ հետին պլանին երևում է Լուսնի վրա ծածանվող ԱՄՆ դրոշը:
Հայտնի է, որ լուսանկարներն արվել են տիեզերագնացներ Արմսթրոնգի, Բազ Օլդրինի ու Մայքլ Քոլինզի կողմից՝ 1969թ. հուլիսի 20-ին, երբ հարյուր միլիոնավոր մարդիկ հետևում էին մարդկության պատմության դարակազմիկ իրադարձությանը:
Արմսթրոնգը եղել է առաքելության ժամանակ Լուսնի վրա առաջին քայլն արած մարդը, որին պատկանում է հետևյալ հայտնի արտահայտությունը՝ «Սա մի փոքր քայլ է մարդու, բայց ահռելի ցատկ մարդկության համար»:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ «Ապոլլոն 11» առաքելությամբ վերջ դրվեց ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների միջև տիեզերական մրցավազքին:

























