Հրապարակվել են Galaxy Note 9-ի իրական լուսանկարները

14:58 • 23.07.18

Մինչ հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է օգոստոսի 9-ին պաշտոնապես ներկայացնել Galaxy Note 9 սմարթֆոնը, համացանցում արդեն հրապարակվել են նորույթի իրական լուսանկարները:

Ինչպես նշում է gadgets.ndtv.com-ը, գաջեթը պատվիրելու համար հասանելի կլինի օգոստոսի 14-ից, իսկ 24-ից այն կհայտնվի վաճառքում:

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա սարքը համալրված է 6.3 դյույմ անկյունագծով Super AMOLED էկրանով՝ 1440 x 2960 լուծաչափով: Հեռախոսն ունի Exynos 9810 և Snapdragon 821 պրոցեսորներ, 6 Գբ ծավալով օպերատիվ հիշողություն, 64 Գբ ծավալով ներկառուցված հիշողություն, ինչպես նաև առջևի ու հետևի տեսախցիկներ:

Սմարթֆոնի գինը կսկսվի 960 դոլարից:

 

Samsung Galaxy Note 9 Live Images, Press Renders Leak Ahead of August 9 Launch

galaxy note 9 slashleaks inline Samsung Galaxy Note 9

Հրապարակվել են Galaxy Note 9-ի իրական լուսանկարները