Հնդկաստանում ամբոխը ծեծելով սպանել է մի կնոջ՝ WhatsApp-ով կեղծ լուրեր տարածելու համար

21:31 • 23.07.18

Հնդկաստանում ամբոխը սպանել է կնոջը WhatsApp մեսենջերում տարածվող կեղծ հաղորդումների պատճառով:

Ինչպես հայտնում է Sky News-ը, կնոջ մարմինը կիրակի հայտնաբերվել է Մադհյա Պրադեշ նահանգի անտառում: Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել: Տեղի բնակիչները նրան մահացու ծեծի են ենթարկել մեսենջերում լուրեր տարածելու համար այն մասին, որ նահանգում երեխաների առևանգմամբ զբաղվող հանցագործներ են գործում:

Ոստիկաններն արդեն ձերբակալել են 9 մարդու, հանցագործության մյուս մասնակիցները դեռևս որոնվում են:

Ինչպես նշվում է, WhatsApp-ում կեղծ լուրերի տարածման պատճառով սպանվող մարդկանց թիվն արդեն գերազանցել է 20-ը: Բնակիչների հեռախոսներին հաղորդումներ են գալիս երեխաների առևանգման և սպանության դեպքերի մասին:

Հուլիսի սկզբին երկրի իշխանությունները մեսենջերի ղեկավարությունից պահանջել են միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու համար կեղծ լուրերի տարածումը, որից հետո WhatsApp-ում սահմանափակվել էր հաղորդագրությունների վերաուղարկման գործառույթը:

 

 

 

Հնդկաստանում ամբոխը ծեծելով սպանել է մի կնոջ՝ WhatsApp-ով կեղծ լուրեր տարածելու համար