Լուսանկարիչը ֆիքսել է աստղազարդ երկնակամարը՝ Մարսի հստակ պատկերով

08:45 • 24.07.18

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ լուսանկար, որում ներկայացված է աստղազարդ երկնակամարը՝ Մարս մոլորակի հստակ պատկերով: Սակայն լուսանկարի առանձնահատկությունն այսքանով չի ավարտվում: Կադրն ուշադիր զննելու դեպքում երևում է, որ «Կարմիր մոլորակի» պատկերը լղոզված արտացոլվում է օվկիանոսի հայելային մակերևույթին:

Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարիչ Աբդուլ Դրեմալին բացառիկ կադրը ֆիքսելու համար սպասել է տարիներ, մինչև որ Մարսը վերջին 15 տարում գտնվել է Երկրից ամենաքիչ հեռավորության վրա:

Քսանիննամյա Աբդուլը, որը Բոսթոնի բնակիչ է, պամել է, որ լուսանկարի կենտրոնում երևում է Ծիր Կաթին գալակտիկան:

Հայտնի է, որ լուսանկարն արվել է հուլիսի 13-ին:

Հետաքրքրական է, որ Մարսն ամսվա վերջին ավելի կմոտենա մոլորակին՝ Յուպիտերից 1.8 անգամ ավելի պայծառ երևալով:

Հաջորդ անգամ Մարսը Երկրից նման հեռավորության վրա կգտնվի 2035թ.:

 

This incredible picture shows the moment when a photographer captured the glorious planet of Mars clearly reflected in the ocean

 

Լուսանկարիչը ֆիքսել է աստղազարդ երկնակամարը՝ Մարսի հստակ պատկերով