Չինացի հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. 8-3-րդ դարերի 136 դամբարան
Հնագետները Չինաստանի արևելյան Շանդուն նահանգում իրականացրած պեղումների արդյունքում հայտնաբերել են 136 հնագույն դամբարան, որոնք թվագրվում են մ.թ.ա. 771-221թթ.:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, հնագետներից մեկի խոսքով՝ պեղումները սկսվել են նախորդ տարվա հոկտեմբերից:
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 100 փոքր և 36 խոշոր դամբարան, որոնցից դուրս է հանվել ավելի քան 800 պատմական նմուշ՝ կերամիկայից, բրոնզից, ոսկորներից ու նեֆրիտից պատրաստված իրեր:
Մասնագետները, հիմնվելով դամբարանների չափերի, դրանց դասավորության ու թաղված օբյեկտների քանակի վրա, եկել են այն եզրահանգմանը, որ մեծ ու միջին չափի դամբարանները պատկանել են վերին խավի ներկայացուցիչներին:
Դամբարաններում թաղվածների ազգության մասին դեռևս տեղեկություն չկա:










