Apple-ը ներողություն է խնդրել նոր MacBook Pro-ի թերությունների համար

11:21 • 25.07.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը ներողություն է խնդրել օգտատերերից, որոնք նոր MacBook Pro նոութբուքերի օգտագործման ժամանակ խնդիրների են բախվել, գրում է CNBC-ն՝ մանրամասնելով, որ խոսքը սարքի գերտաքացման ու դանդաղ աշխատանքի մասին է:

Հայտնի է, որ խնդիրների պատճառը ծրագրային ապահովման մեջ առկա թերություններն են եղել: Այժմ ընկերությունն օպերացիոն համակարգի թարմացում է ներկայացրել, որը վերացնում է առկա բոլոր թերությունները:

Հիշեցնենք, որ սարքի գերտաքացման ու դրանով պայմանավորված դանդաղ աշխատանքի մասին առաջինն ահազանգել էր բլոգեր Դևիդ Լին:

 

Apple-ը ներողություն է խնդրել նոր MacBook Pro-ի թերությունների համար