Մահացել է Fiat-ի և Ferrari-ի նախկին ղեկավար Սերջիո Մարկիոնեն

17:06 • 25.07.18

Ցյուրիխի կլինիկաներից մեկում 66 տարեկանում կյանքից հեռացել է Fiat-Chrysler մեքենաշինական կոնցեռնի, ինչպես նաև Ferrari ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Սերջիո Մարկիոնեն:

Ինչպես նշում է BBC-ն, նրան պատասխանատու պաշտոնում 4 օր առաջ փոխարինել էր Jeep-ի բրիտանացի ղեկավար Մայք Մենլին, ինչը պայմանավորված էր Մարկիոնեի առողջական վիճակի կտրուկ վատացմամբ:

Հայտնի է, որ Մարկիոնեն աջ ուսի վիրահատություն է տարել: Վիրահատության ժամանակ նա կոմայի մեջ է ընկել: Բժիշկները գիտակցության գալու շանսերը զրոյական են համարել: Բացի այդ, նրա մոտ հայտնաբերվել է ուռուցք:

Նշվում է, որ Մարկիոնեն մտադիր էր թոշակի անցնել հաջորդ տարի:

Աղբյուրը մանրամասնում է, որ իր կառավարման տարիներին գործարարը սնանկությունից փրկել է և՛ Fiat, և՛ Chrysler ընկերությունները:

Մարկիոնեի մահվանն արձագանքել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ այդ թվում նաև Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որի կարծիքով՝ Մարկիոնեի մահով Իտալիան կորցրեց ոչ միայն իր լավագույն մենեջերներից, այլև երկրի ամենահայտնի խորհրդանիշներից մեկին:

 

Картинки по запросу Marchionne ferrari

Картинки по запросу Marchionne ferrari

Картинки по запросу Marchionne ferrari

Մահացել է Fiat-ի և Ferrari-ի նախկին ղեկավար Սերջիո Մարկիոնեն