ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված բոլոր ձայնագրությունները (տեսանյութ)

18:23 • 25.07.18

ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է մարդկության պատմության մեջ շրջադարձային պահ դարձած «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված բոլոր ձայնագրությունները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, առաքելությունն իրականացվել է 49 տարի առաջ: Դրա շրջանակում առաջին անգամ մարդը ոտք է դրել Լուսնի վրա:

Հայտնի է, որ  ձայնագրությունն ունի 19.000 ժամ տևողություն ու ներկայացնում է լուսային մոդուլում գտնվող 3 տիեզերագնացների՝  Նիլ Արմսթրոնգի, Բազ Օլդրինի և Մայքլ Քոլինզի խոսակցությունները՝ դեպի Լուսին թռչելու ճանապարհին:

Ավելի վաղ ՆԱՍԱ-ն հրապարակել էր «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված լուսանկարները, որոնք կես դար անհայտ են եղել: 

Հավելենք, որ Արմսթրոնգը եղել է առաքելության ժամանակ Լուսնի վրա առաջին քայլն արած մարդը, որին պատկանում է հետևյալ հայտնի արտահայտությունը. «Սա մի փոքր քայլ է մարդու, բայց ահռելի ցատկ մարդկության համար»:

Բրիտանական պարբերականը նկատում է, որ «Ապոլլոն–11» առաքելությամբ վերջ դրվեց ԽՍՀՄ-ի ու Միացյալ Նահանգների միջև տիեզերական մրցավազքին:  

 

ՆԱՍԱ-ն հրապարակել է պատմական «Ապոլլոն–11» լուսնային առաքելության ժամանակ արված բոլոր ձայնագրությունները (տեսանյութ)