Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակում չիպ կա. Bloomberg

10:50 • 26.07.18

Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ  նախագահ Դոնալդ Թրամփին նվիրած ֆուտբոլի գնդակում փոքրիկ ներկառուցված չիպ կա, որն ալեհավաքի միջոցով կապվում է մոտակայքում գտնվող հեռախոսներին:

Սակայն Bloomberg-ը մանրամասնում է, որ NFC տեխնոլոգիայով գործող չիպը ներկառուցվել է գնդակն արտադրող ընկերության՝ Adidas-ի կողմից: Գնդակի վրա հստակ նշվում է, որ դրանում փոխանցման չիպ կա:

Այն հնարավորություն է տալիս սմարթֆոնը գնդակին 10 սմ հեռավորության վրա պահելով հասանելիություն ստանալ Adidas-ի կայքին, այնտեղ զետեղված տեսանյութերը դիտել:

Այնուհանդերձ, աղբյուրը չի բացառում, որ ռուսական կողմը կարող էր սովորական չիպը փոխարինել գաղտնալսման սարքով:

Adidas-ից հրաժարվել են մեկնաբանել հարցը, թե արդյոք չիպը կարող է ռուսական միջամտության ենթարկված լինել:

 

 

Պուտինի՝ Թրամփին նվիրած գնդակում չիպ կա. Bloomberg