ՄՏԿ-ն Երկրից կհեռացվի ևս 700 մետրով
Միջազգային տիեզերակայանի ուղեծիրը հուլիսի 26-ին կրկին կշտկվի, ինչի արդյունքում ՄՏԿ-ն Երկրից կհեռանա ևս 700 մ-ով:
Ինչպես նշում է ria.ru-ն՝ ՌԴ Թռիչքների կառավարման կենտրոնին հղումով, շտկումից հետո ՄՏԿ-ի ու Երկրի միջև հեռավորությունը կլինի 405.5 կմ:
«Մանևրն իրականացվելու է հուլիսի 26-ին, շարժիչները միացվելու են մոսկովյան ժամանակով 19:10-ին»,-հայտնել է կենտրոնի ներկայացուցիչը:
Նա մանրամասնել է, որ ուղեծրի շտկումն իրականացվելու է «Պրոգրես ՄՍ-08» բեռնանավի շարժիչային համակարգի միջոցով: Հայտնի է, որ շարժիչներն աշխատելու են 199 վայրկյան:










