Իտալիայում «ռոբոտ-կենտավրոս» է ստեղծվել (տեսանյութ)

13:16 • 26.07.18

Իտալիայում «ռոբոտ-կենտավրոս» է ստեղծվել, որը երկու մետաղյա ձեռք ու անիվների վրա չորս ոտք ունի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Նշվում է, որ ռոբոտը հեշտությամբ հաղթահարում է անհարթ ճանապարհներ ու հարմարվում ցանկացած տեղանքի:

Ռոբոտը ստեղծողների խոսքով՝ այն ծանր է և մեկուկես մետր բարձրություն ունի:

«Ռոբոտը ճարպիկ է և կարող է օգտակար լինել աղետների ժամանակ», - ասել են մասնագետները:

 

 

Իտալիայում «ռոբոտ-կենտավրոս» է ստեղծվել (տեսանյութ)