Samsung-ը սմարթֆոնների համար չկոտրվող էկրան է ստեղծել
Հարավկորեական Samsung ընկերությունը բարեհաջող փորձարկել է նոր, չկոտրվող OLED էկրաններ՝ նախատեսված սմարթֆոնների համար:
Ինչպես նշվում է տեխնոլոգիական «հսկայի» կայքում, նոր էկրաններում ապակու փոխարեն օգտագործվել է ամրացված պլաստիկե ծածկույթ:
Samsung-ի հեռահաղորդակցային ծառայության ղեկավար Հոյունգ Կիմը պատմել է, որ ամրացված պլաստիկե ծածկույթը հրաշալի լուծում է շարժական էլեկտրոնային սարքերի համար, քանի որ չի կոտրվում, թեթև է, թափանցիկ, ամուր ու գրեթե չի տարբերվում ապակուց:
Փորձարկումների ժամանակ էկրանը գցել են 1.2 և 1.8 մ բարձրությունից: Բացի այդ, այն փորձարկվել է Ցելսիուսի սանդղակով 71 աստիճան շոգի ու 32 աստիճան ցրտի պայմաններում:










