Ինչպես են մոլորակի ամենատարբեր անկյուններից երևացել Լուսնի՝ դարի ամենաերկար խավարումն ու «արյունոտ լուսինը» (լուսանկարներ, տեսանյութեր)
Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը տեղի է ունեցել Երկրի բնական արբանյակի` դարի ամենաերկարատև խավարումը: Լուսնի ամբողջական խավարումը տևել է 1 ժամ, 43 րոպե: Լուսինն անցել է Երկրի ստվերի կենտրոնով՝ դրա ամենալայն հատվածում: Հենց այդ անցման ժամանակ էլ տեղի է ունեցել ամբողջական խավարումը:
Բացի այդ, նկատվել է «արյունոտ լուսին» բնական երևույթը, որի ժամանակ արբանյակը երևացել է մի քանի անգամ ավելի մեծ ու առանձնացել դարչնագույն երանգով:
Սակայն տիեզերքի դիտարժան շոուն այդքանով չի ավարտվել. երկնակամարում երևացել է Մարս մոլորակը, քանի որ այն 2003 թվականից ի վեր կգտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա:
«Կարմիր մոլորակը» երևացել է մեծ, պայծառ աստղի տեսքով: Բացի այդ, մարդիկ հնարավորություն են ունեցել ավելի պարզ տեսնել Վեներան, Յուպիտերն ու Սատուրնը:
Նշվում է, որ Լուսնի ամբողջական խավարումը տեսանելի է եղել մոլորակի բոլոր անկյուններից՝ բացի Հյուսիսային Ամերիկայից:
Լավագույն տեսարանները կարողացել են վայելել Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական ու Արևելյան Աֆրիկայի, Հարավ-արևելյան Ասիայի բնակիչները:


























