Ավստրիայում 1.325 ձիաուժ հզորությամբ հիպերքար է կառուցվել (լուսանկարներ)
Ավստրիական Milan Automotive GmbH ընկերությունը, որը հիմնադրել է նախկին մրցարշավորդ Մարկուս Ֆուքսը, ներկայացրել է իր առաջին մոդելը՝ Red հիպերքարը: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է թողարկել ընդամենը 99 այսպիսի ավտոմեքենա:
«Այսօր դուք կարող եք երթևեկել շատ գեղեցիկ ավտոմեքենայով, անիվների վրա գահով կամ ավտոմեքենայով, որը ծառայում է ընդամենը մի նպատակի՝ գրավել բոլորի ուշադրությունը: Եվ սա հենց այն է, ինչ մենք ուզում ենք անել մեր սուպերքարի հետ», - ասել է Ֆուքսը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ավտոմեքենան կաշխատի 1.325 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 2.47 վայրկյանում կզարգացնի մինչև 100 կմ/ժ արագություն, 5.46 վայրկյանում՝ մինչև 200 կմ/ժ արագություն: Ավտոմեքենայի քաշը կլինի 1.300 կգ:
Այս պահի դրությամբ ընկերությունն արդեն վաճառել է 99 հիպերքարերից 18-ը: Յուրաքանչյուր ավտոմեքենայի գինը մոտ 2 մլն եվրո է: Պատվիրատուները կստանան իրենց ավտոմեքենաները 2020 թվականից ոչ ավելի վաղ:














