Tesla-ն սերֆինգի տախտակ է պատրաստել (լուսանկարներ)
Tesla ընկերության դիզայն ստուդիան և Lost Surfboards ընկերությունը ներկայացրել են սերֆինգի տախտակների սահմանափակ սերիան: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ընդհանուր առմամբ պլանավորվում է պատրաստել 200 սերֆինգի տախտակ: Նորույթի գինը 1.500 դոլար է:
Նշվում է, որ յուրաքանչյուր տախտակ պատրաստվում է անհատապես, ինչի համար պահանջվում է 2-10 շաբաթ:
Հայտնի է, որ ավտոմեքենաներից բացի Tesla ընկերությունը թողարկում է նաև ֆիրմային աքսեսուարներ և հագուստ, ինչպես նաև՝ խաղալիքներ:
/https%3A%2F%2Fblueprint-api-production.s3.amazonaws.com%2Fuploads%2Fcard%2Fimage%2F819291%2F3d010c62-a533-425e-b638-6126054f7f35.jpg)














