Apple-ն անվճար կվերանորոգի Ճապոնիայում ջրհեղեղներից վնասված iPhone-ներն ու մյուս արտադրանքը

11:15 • 30.07.18

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հայտարարել է, որ անվճար կվերանորոգի վերջերս Ճապոնիայի հարավ-արևմտյան շրջանում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետևանքով վնասված iPhone-ները, Mac համակարգիչները, iPad-ներն ու iPod-ները:

Ինչպես նշում է The Verge-ը, ընկերությունից հայտարարել են, որ տուժած բնակիչները կարող են համապատասխան հեռախոսահամարով զանգահարել Apple Support ծառայությանը կամ էլ առցանց դիմում գրել:

Հայտնի է, որ Apple-ն անվճար վերանորոգման ծառայությունը կտրամադրի մինչև սեպտեմբերի վերջ: