Ալժիրում հնագետները գտել են ստեգոդոնի մնացորդներ, որոնք կարող են ավելի քան 3 մլն տարվա լինել

15:18 • 30.07.18

Ալժիրում հնագետները հնագույն ժամանակներում ապրած հսկա փղի՝ ստեգոդոնի մնացորդներ են հայտնաբերել, դրանք կարող են շուրջ 3 մլն տարվա լինել, այս մասին գրում է «РИА Новости» գործակալությունը։

Բացառիկ գտածոն հայտնաբերվել է երկրի հյուսիս-արևելքում՝ Սեթիֆ նահանգում Այն էլ Հենշ հնագիտական համալիրի պեղումների ժամանակ։

Գիտնականների համաձայն՝ գտնված ստեգոդոնը կարող է համարվել մինչ օրս հայտնաբերված ամենահին կենդանին, որ բնակվել է ժամանակակից Ալժիրի և առհասարակ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում։

«Գտածոն իրենից ներկայացնում է կենդանու գանգն ու նրա ընդհանուր կմախքի մնացորդներ, առայժմ չի պլանավորվում այն դուրս հանել հողից»,- ասել է պեղումներին մասնակցած ալժիրցի հնագետ Այման Ամրավին։
 
Ստեգոդոնները կնճիթավորների կարգին պատկանող կաթնասուններ են, որոնք հանդիսանում են մամոնտների և հնդկական փղերի հեռավոր ազգակիցները։

 

Ալժիրում հնագետները գտել են ստեգոդոնի մնացորդներ, որոնք կարող են ավելի քան 3 մլն տարվա լինել