«Ռոմեոն և Ջուլիետը». Ղազախստանում հայտնաբերել են կնոջ և տղամարդու՝ 5000 տարվա գերեզման (լուսանկարներ)

17:42 • 30.07.18

Ղազախստանի Կարագանդայի մարզում հնագետները հայտնաբերել են գերեզման, որում իրար կողքի թաղված են կին և տղամարդ, գրում է life.ru-ն։

Ըստ նախնական տվյալների՝ դա կարող է լինել շուրջ 5000 տարվա գերեզման։ Հնագետներն այն անվանել են «Ռոմեոյի և Ջուլիետի» գերեզման։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ հարաբերությունների մեջ են եղել հանգուցյալները, նրանց կմախքները գտնվել են կողքի վրա պառկած դիրքով՝ միմյանց շատ մոտ։ Տղամարդու կմախքի հետևում գտնվել է նաև դաշույն ու աղեղների պայուսակ, իսկ կնոջ վրա եղել են թանկարժեք զարդեր։

Բացի այդ՝ կնոջ և տղամարդու մարմինների կողքին հայտնաբերվել է երկու ձիու մարմին՝ մեջքով իրար դարձած վիճակում։ Ըստ հնագետ Իգոր Կուկուշկինի՝ նման դիրքով ձիերի հուղարկավորությունը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է։


Նա հավելել է, որ մահացածների կմախքների վրա տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Առավել շատ մանրամասներ հայտնի կդառնան մանրակրկիտ գիտական ուսումնասիրությունից հետո։

Մեկ այլ հնագետ Վիկտոր Նովոժենովը ենթադրում է, որ կենդանիներին բռնությամբ սպանել են՝ նրանց տերերի կողքին հուղարկավորելու նպատակով։







 

 

«Ռոմեոն և Ջուլիետը». Ղազախստանում հայտնաբերել են կնոջ և տղամարդու՝ 5000 տարվա գերեզման (լուսանկարներ)