Համացանցում է հայտնվել Audi էլեկտրական սուպերքարի առաջին լուսանկարը (լուսանկար)
Audi էլեկտրական սուպերքարի առաջին լուսանկարը հայտնվել է համացանցում: Ինչպես նշում է Motor.ru-ն, նորույթի նախատիպը կներկայացվի օգոստոսին՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Փեբլ Բիչ շրջանում կայանալիք «Նրբագեղության մրցույթ» միջոցառման ժամանակ:
Նշվում է, որ Audi PB 18 e-tron-ի ստեղծման հարցում ոգեշնչման աղբյուր է դարձել R18 e-tron-ի սպորտային նախատիպը, որում օգտագործված տեխնոլոգիական լուծումները տեղափոխվել ու հարմարեցվել են Audi PB 18 e-tron-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ նորույթի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Ենթադրվում է, որ Audi-ն կսկսի ընդունել նորույթի նախապատվերները միջոցառման ժամանակ այն ներկայացնելու հետ մեկտեղ:
Ինչպես արդեն հայտնել էր Tert.am-ը, ընկերության մեկ այլ նորույթ՝ Audi e-tron էլեկտրական քրոսովերը, կթողարկվի սեպտեմբերի 17-ին: Ավտոմեքենան կներկայացվի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում անցկացվելիք հատուկ միջոցառման ժամանակ:











