Շվարցենեգերը տանկով ջախջախել է Lincoln Town Car լիմուզինը (լուսանկարներ, տեսանյութ)

17:04 • 31.07.18

Հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերը հրավիրել է հեռուստահաղորդավար Ջեյ Լենոյին փորձարկելու 1951 թվականի M-47 Patton տանկը, որը Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը նվեր է ստացել ավստրիական բանակից:

Ինչպես նշում է CNBC-ն, պոլիգոնում տանկի փորձարկման ժամանակ Շվարցենեգերը դրանով ջախջախել է Lincoln Town Car լիմուզինը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ M-47 Patton տանկն ԱՄՆ-ում սկսել է թողարկվել 1951 թվականից: Այն աշխատում է 29.36 լիտրանոց V12 շարժիչով: Նշվում է, որ տանկն ունի 810 ձիաուժ հզորություն: Այս տանկը Շվարցենեգերը վարել է բանակում:

 

 

 

 



 

 

Շվարցենեգերը տանկով ջախջախել է Lincoln Town Car լիմուզինը (լուսանկարներ, տեսանյութ)