Tesla-ն բանակցություններ է վարում Եվրոպայում գործարան կառուցելու վերաբերյալ

12:10 • 31.07.18

Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը բանակցություններ է վարում Եվրոպայում գործարանի կառուցման շուրջ: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:


Պարբերականի տեղեկություններով՝ ընկերության ներկայացուցիչների հետ էլեկտրամեքենաների և դրանց մարտկոցների արտադրության շուրջ բանակցություններ են վարում Գերմանիայի և Նիդեռլանդների երկու դաշնային հողերի իշխանությունները:


Ինչպես հայտնել են բանակցություններում ներգրավված պաշտոնյաները, բանակցությունները դեռ վաղ փուլում են, և հայտնի չէ, թե արդյոք դրանք կավարտվեն համաձայնությամբ:


Էլեկտրական ավտոմեքենաներ արտադրողն այս ամիս հայտարարել էր, որ պատրաստվում է իր առաջին արտասահմանյան գործարանը կառուցել Չինաստանում:


Ընկերության ղեկավար Իլոն Մասկն անցած ամիս նշել էր, որ Tesla-ն հնարավոր է մինչև տարվա վերջ հայտարարի Եվրոպայում գործարան հիմնելու մասին, և հավելել էր, որ հավանական տարածք է դիտարկվում Գերմանիան:

 

 

 

Tesla-ն բանակցություններ է վարում Եվրոպայում գործարան կառուցելու վերաբերյալ