iPhone-ի նոր մոդելների լուսանկարներն արտահոսել են համացանց (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության նոր iPhone սմարթֆոնները կներկայացվեն սեպտեմբերին, սակայն դրանց առաջին լուսանկարներն արտահոսել են համացանց՝ թույլ տալով մոտավոր պատկերացում կազմել ներկայացվելիք նորույթների մասին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է Բեն Գեսկինը: Նա ցույց է տվել 6.5 և 6.1 դյույմ անկյունագծերով նոր iPhone-ները: Ի դեպ, դրանցից փոքրը սմարթֆոնի բյուջետային տարբերակն է:
Պարբերականը նկատում է, որ Գեսկինը վստահելի աղբյուր է, քանի որ նախկինում էլ նախքան Apple-ի այս կամ այն արտադրանքի շնորհանդեսը դրա իրական լուսանկարներն է հրապարակել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Apple-ը պատրաստվում է 3 նոր մոդել ներկայացնել՝ 5.8, 6.1 և 6.5 դյույմանոց էկրաններով:
Ոլորտի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ 6.1 դյույմանոց տարբերակը շատ նման կլինի iPhone X-ին, բայց կարժենա ավելի քիչ գումար՝ 799 դոլար:













