Huawei-ն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներով

12:33 • 01.08.18

Չինական Huawei Technologies ընկերությունն առաջ է անցել ամերիկյան Apple կորպորացիայից ու դարձել սմարթֆոնների վաճառքի ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակի կտրվածքով: Այդ մասին վկայում են Canalys վերլուծական ընկերության տվյալները:


Նշվում է, որ առաջինը Samsung Electronics ընկերությունն է:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 2018 թվականի երկրորդ եռամսյակում Huawei-ը 54 մլն հեռախոս է վաճառել, ինչը 41 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը: Ընկերությունը հասել է այս արդյունքին հիմնականում Huawei P20 սմարթֆոնի վաճառքի հաշվին:

Բացի այդ, ընկերությունը փոխել է իր ռազմավարությունը՝ կենտրոնանալով արտաքին շուկաների վրա, ինչը, Canalys-ի վերլուծաբանների կարծիքով, դրական է անդրադարձել վաճառքի ծավալների վրա:

Huawei-ն առաջ է անցել Apple-ից սմարթֆոնների համաշխարհային վաճառքի ծավալներով