Գրասենյակ անտառում. Microsoft-ը ծառերի վրա տնակներ է կառուցել իր աշխատակիցների համար (լուսանկարներ)
Microsoft ընկերությունը հաճելի անակնկալ է մատուցել ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Ռեդմոնդ քաղաքում տեղակայված իր գրասենյակի աշխատակիցներին, ինչին ֆոտոշարքով անդրադարձել է Business Insider-ը:
Ընկերության ղեկավարությունը որոշել է, որ բնությունն ու ներդաշնակ հոգեվիճակը դրական են անդրադառնում աշխատունակության վրա, ահա թե ինչու նրանք հնարավորություն են ընձեռել իրենց աշխատակիցներին հանգստանալ ու բանակցություններ վարել ծառերին ամրացված տնակներում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տնակներն այնքան լավ են «թաքցրել» ծառերի ճյուղերում, որ սկզբում դրանք դժվար է գտնել: Տնակներ կարելի է մուտք գործել միայն Microsoft-ի աշխատակիցների հատուկ քարտերով:
Business Insider-ի թղթակիցն այցելել է այս հրաշալի վայրն ու ֆոտոշարքի միջոցով ցույց տվել՝ ինչպիսի տեսք ունեն այս «գրասենյակները»:
Առաջին տնակն ամենամեծն է: Այստեղ կարելի է սեղանի շուրջ հանդիպում ունենալ, իսկ դրսում հանգստի համար նախատեսված մեծ տարածք կա:










Այս տնակից ճանապարհները տանում են դեպի Microsoft-ի գրասենյակային շենքեր, ինչպես նաև՝ դեպի երկրորդ տնակ, որն ամենամեկուսացվածն է



Երրորդ տնակն ամենամատչելին է, քանի որ այնտեղ կարելի է հասնել ոչ միայն աստիճաններով, այլ նաև վերելակով: Այն առաջին տնակից փոքր է, սակայն ինտերիերով գրեթե չի տարբերվում դրանից:







Այս տնակները մի մեծ նախագծի մաս են, որի շրջանակում Microsoft-ը ձգտում է բարեկարգել գրասենյակային տարածքներն ու ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել իր աշխատակիցների համար:











