Գիտնականները նշել են ալկոհոլի օգտագործման վտանգներից մեկը

09:58 • 01.08.18

Սիդնեյի (Ավստրալիա) Մակուորիի համալսարանի գիտնականները պարզել են, որ կրծքով կերակրելու ընթացքում ալկոհոլի գործածությունը հանգեցնում է երեխաների մոտ գլխուղեղի զարգացման խանգարումների: Այս մասին տեղեկացնում է MedicalXpress-ը:

2004 թվականին սկսված և ավելի քան մեկ տասնամյակ տևած ուսումնասիրությանը մասնակցել է ավելի քան հինգ հազար երեխա, ինչպես նաև նրանց մայրերը: Կանանց շրջանում անցկացրած հարցումները թույլ են տվել գիտնականներին պարզել, թե օգտագործել են արդյոք կանայք ալկոհոլ երեխային կրծքով կերակրելու ընթացքում և եթե այո՝ ապա ինչ քանակությամբ: Միևնույն ժամանակ յուրաքանչյուր երկու տարին մեկ մասնագետները գնահատել են երեխաների մտավոր զարգացման աստիճանը:

Պարզվել է, որ ալկոհոլի օգտագործման մակարդակը փոխկապակցված էր 6-7 տարեկան երեխաների մտավոր կարողությունների վատացման հետ: Մասնագետները ենթադրում են, որ ալկոհոլը կարող է փոխել մայրական կաթի կազմությունը՝ դառնալով վիտամինների դեֆիցիտի պատճառ: Բացի այդ, էթիլ սպիրտը կարող է վնասել գլխուղեղի բջիջները կամ ազդել քնի և արթունության ռիթմերի վրա:

Գիտնականները նշել են ալկոհոլի օգտագործման վտանգներից մեկը