ԱՄՆ-ում բուրգեր պատրաստող ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)
Ամերիկյան Creator ընկերությունը ստեղծել է ռոբոտ՝ նախատեսված բուրգերների պատրաստման համար:
Ինչպես նշում է CNBC-ը, մի բուրգերի պատրաստման համար ռոբոտը կծախսի միջինը 5 րոպե. նման բուրգերը կարժենա 6 դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտի գործը միայն բուրգեր պատրաստելն է, մինչդեռ այն հաճախորդին մատուցելն արդեն սպասարկող անձնակազմին է վերաբերում:
Հայտնի է, որ ռոբոտն առաջին անգամ կգործարկվի Սան Ֆրանցիսկոյի Creator ռեստորանում՝ սեպտեմբերին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










