Նոր iPhone X Plus-ը կունենա 2 SIM քարտ օգտագործելու հնարավորություն. The Verge
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է սեպտեմբերին ներկայացնել iPhone սմարթֆոնի միանգամից 3 մոդել՝ այդ թվում նաև iPhone X Plus-ը, որը կունենա 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրան, ինչպես նաև 2 SIM քարտ օգտագործելու հնարավորություն:
Այս մասին գրում է The Verge-ը՝ հավելելով, որ հեռախոսը գործելու է iOS 12 օպերացիոն համակարգով, որն օրերս է թարմացվել ու dual-SIM ռեժիմով գործելու հնարավորություն ստացել:
Հավելենք, որ սեպտեմբերին iPhone X Plus-ից զատ ներկայացվելու են 6.1 դյույմ անկյունագծով LCD էկրանով, 5.8 դյույմ անկյունագծով մյուս մոդելները:
Ավելի վաղ համացանց էին արտահոսել 6.5 և 6.1 դյույմ անկյունագծերով նոր iPhone-ների առաջին լուսանկարները: Դրանք իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել էր Բեն Գեսկինը, որը վստահելի աղբյուր է, քանի որ նախկինում էլ նախքան Apple-ի այս կամ այն արտադրանքի շնորհանդեսը դրա իրական լուսանկարներն է հրապարակել:












