Աշխարհի խոշորագույն կայքերից մեկը հայտնել է տվյալների արտահոսքի մասին

03:49 • 02.08.18

Աշխարհի խոշորագույն կայքերից մեկը՝ Reddit իմիջբորդը հայտնել է ցանցահենների հարձակման և օգտատերերի տվյալների արահոսքի մասին, փոխանցում է Lenta.ru-ն՝ կայքին հղումով:

Ինչպես պարզաբանում է ռեսուրսի վարչակազմը՝ խնդիրը նկատվել է հունիսի 19-ին և ստուգման ընթացքում պարզվել է, որ անհայտ ցանցահենին հասանելի են դարձել օգտատերերի որոշ անձնական տվյալները՝ այդ թվում նաև էլեկտրոնային փոստի հասցեները, գաղտնաբառերն ու 2005-2007 թվականների հաղորդագրությունները: Նշվում է նաև, որ ցանցահենին հաջողվել է «գրավել» իմիջբորդի մի քանի աշխատակցի անձնական էջերը:

Կայքի ղեկավարությունը հավաստիացնում է, որ բոլոր տվյալներն արգելափակված են, իսկ կոդավորման բանալիները՝ փոխված: Բացի այդ, տուժած օգտատերերին տրվել են նոր գաղտնաբառեր:

Իմիջբորդի տվյալներով՝ ցանցահենին չի հաջողվել համակարգում որևէ փոփոխություն անել: Ընկերությունը դիմել է իրավապահ մարմիններին:

Reddit-ն աշխարհի ամենահայտնի կայքերից մեկն է: Սա է սոցիալական լրատվական ռեսուրս է, որի կոնտենտը ձևավորում են օգտատերերը: Այն գործում է 2005 թվականից և յուրաքանչյուր ամիս ունենում է ավելի քան 2 միլիարդ այցելու:

Աշխարհի խոշորագույն կայքերից մեկը հայտնել է տվյալների արտահոսքի մասին