Volkswagen-ը բողոքել է նոր ստանդարտով շարժիչների մասնագետների պակասից

23:56 • 02.08.18

Որակավորված ինժեներների պակասի պատճառով գերմանական Volkswagen մեքենաշինական ընկերությունը կարող է խնդիրներ ունենալ WLTP ստանդարտով շարժիչների վավերացման գործում: Այս մասին հայտնում է Automotive News Europe-ը:

Նշվում է, որ WLTP ստանդարտով շարժիչների վավերացումն ուժի մեջ կմտնի սույն թվականի սեպտեմբերին:

Ընկերության ղեկավար Գերբերտ Դիսի խոսքով՝ մասնագետների պակասը խնդիրներ կառաջացնի ավտոմեքենաների արտադրության ոլորտում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այս տարվա փետրվարին Volkswagen ընկերությունն ամերիկացիներից ավելի քան 350.000 դիզելային ավտոմեքենա է գնել՝ դրա համար շուրջ 7.4 մլրդ դոլար ծախսելով:

Գերմանական ավտոարտադրողը դիզելային սկանդալի պատճառով գնված ավտոմեքենաները պահում է տարբեր հրապարակներում, ինչպես օրինակ՝ Դետրոյթի լքված ֆուտբոլի դաշտում, Մինեսոտայի թղթի նախկին գործարանում և նույնիսկ Կալիֆոռնիայի անապատում:

Բոլոր հրապարակներում մեքենաները պահվում են ժամանակավորապես և պարբերաբար տեխնիկական սպասարկում են անցնում՝ մնալով աշխատունակ վիճակում:

Ընկերությունը մտադիր է այդ մեքենաները վաճառել երկրորդային շուկայում կամ արտահանման ուղարկել:

Volkswagen-ը բողոքել է նոր ստանդարտով շարժիչների մասնագետների պակասից