WhatsApp-ը կսկսի գումար գանձել ընկերություններից հաճախորդներին հաղորդագրություններ ուղարկելու համար

12:16 • 02.08.18

Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերը կսկսի գումար գանձել բիզնես օգտատերերից հաճախորդներին որոշ հաղորդագրություններ ուղարկելու համար: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգը:

Ենթադրաբար խոսքը գովազդային և ծառայության վերաբերյալ հաղորդագրությունների մասին է: Կախված երկրից՝ հաղորդագրությունների գինը կարող է տատանվել 0,5-ից 9 ցենտի սահմաններում:

Այդկերպ ընկերությունը հուսով է, որ ընկերություններն ավելի ընտրողական կլինեն իրենց հաղորդագրություններում:

Մեսենջերը, միևնույն ժամանակ, նոր հզոր գործառույթներ է ստեղծում բիզնես օգտատերերի համար, որոնք ուղղված են ընկերությունների և հաճախորդների միջև շփումը հեշտացնելուն:

 

WhatsApp-ը կսկսի գումար գանձել ընկերություններից հաճախորդներին հաղորդագրություններ ուղարկելու համար