Apple-ի նոր արտադրանքը կարող է թանկանալ «առևտրային պատերազմի» պատճառով
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հասունացող «առևտրային պատերազմը» կարող է վնասել իր բիզնեսին:
Ինչպես հայտնում է bloomberg.com-ը, Apple-ից ընդգծել են, որ սահմանված մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան ընկերության վրա:
Նշվում է, որ «խնձորային բրենդի» արտադրանքը՝ այդ թվում նաև iPhone սմարթֆոնները, կթանկանան: Դա պայմանավորված կլինի Apple-ի արտադրանքի ստեղծման համար անհրաժեշտ նյութերի՝ մաքսատուրքերի սահմանման հետևանքով թանկացմամբ:
Թանկացումն իր հերթին կհանգեցնի սպառողների շրջանում Apple-ի արտադրանքի նկատմամբ պահանջարկի նվազմանը:










