Պուտինի ավտոտնակում կհայտնվի նաև «Կորտեժ» նախագծի մոտոցիկլետ
Ռուսական «Կորտեժ» նախագծի մոտոցիկլետը դեռ Ռուսաստանի Դաշնության նախագահին սպասարկող հատուկ ավտոտնակում չէ, այն կարող է մատակարարվել 2019 թվականին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ուժային կառույցներում աղբյուրը, որի անունը չի նշվում։
Ավելի վաղ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը հայտնել է լրագրողներին, որ մոտոցիկլետը շուկայում կհայտնվի «Իժ» բրենդի ներքո և կվաճառվի Ռուսաստանի տարածքում և արտերկրում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն օգտվում է «Կորտեժ» նախագծի լիմուզինից, նաև նրան ուղեկցող ավտոպարկում կան սեդաններ։ Պուտինը ռուսական ավտոմեքենայից է օգտվում ոչ միայն Մոսկվայում, այլև արտերկրում, օրինակ՝ Հելսինկիում, որտեղ բանակցություններ է վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Մոտոցիկլետը դեռ գտնվում է արտադրական փուլում, և հատուկ ավտոտնակում այն դեռ չկա։ Հենց այն պատրաստ լինի, իսկ խոստացել են 2019 թվականին, արդեն կսկսվեն մատակարարումները»,- ասել է գործակալության զրուցակիցը։










