Հայտնի է Android-ի նոր օպերացիոն համակարգի թողարկման ամսաթիվը
Android-ի նոր օպերացիոն համակարգը կթողարկվի օգոստոսի 20-ին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է քաջատեղյակ աղբյուր Էվան Բլասը:
Բլասն օրացույց է հրապարակել Twitter-ի իր էջում, որում օգոստոսի 20-ը նշված է լատինատառ P-ով. սա նոր ОС Android-ի կոդային նշանն է:
Korrespondent-ի հաղորդմամբ՝ նոր օպերացիոն համակարգն ամբողջությամբ վերափոխված «ինտերֆեյս», հավելվածների դիզայն, արգելափակման էջ և մի շարք այլ թարմացումներ կունենա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Դոկտոր Վեբ» հակավիրուսային լաբորատորիայի մասնագետներն արտադրության փուլում ներկառուցված վիրուսներ են հայտնաբերել Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների 45 մոդելներում:











