Մի շարք երկրներում Facebook-ի աշխատանքը խափանվել է

21:44 • 03.08.18

Մի շարք երկրներում Facebook-ի օգտատերերը հայտնել են սոցիալական ցանցի աշխատանքի խափանումների մասին: Այդ մասին են վկայում հայտնի ինտերնետային ռեսուրսների խափանումներին հետևող Downdetector կայքում հրապարակված տվյալները:

Facebook-ի աշխատանքի խափանումների մասին հայտնել են օգտատերեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Իտալիայից, Ֆիլիպիններից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից:

Ամենաշատն օգտատերերը բողոքել են կայքի ընդհանուր աշխատանքի խափանումից (43%), իրենց հաշիվ մտնելու հետ կապված խնդիրների մասին հայտնել է օգտատերերի 32 տոկոսը, լուսանկարների հետ կապված խնդիրների մասին հայտնել է 24 տոկոսը:

Մի շարք երկրներում Facebook-ի աշխատանքը խափանվել է