Michelin-ն առաջարկել է 3D տպագրության միջոցով վերականգնել մաշված անվադողերը (լուսանկարներ)

18:01 • 03.08.18

Անվադողեր արտադրող ֆրանսիական Michelin ընկերությունն աշխատում է նոր տեխնոլոգիայի վրա, որը թույլ կտա եռաչափ տպիչների միջոցով վերականգնել մաշված անվադողերը: Այս մասին հայտնում է CarAdvice-ը:

Նշվում է, որ հատուկ կայաններում վարորդները կկարողանան վերարտադրել անվադողի ցանկացած գծապատկեր՝ վերականգնելով թեթև անվադողերից մինչև ձմեռային տարբերակները:

Ընկերության գիտական մշակումների տնօրեն Սիրիլ Ռոժեի խոսքով՝ մինչև 3D տպագրության ոլորոտում լայնածավալ արդյունաբերական ներդրում անելը դեռ շատ ժամանակ կա, սակայն իր թիմը զգալի հաջողութունների է հասել այս ոլորտում: Ընդ որում, ընկերությունը հիմնական խնդիր է համարում համապատասխան ենթակառուցվածքի ստեղծումը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ էներգիայի ծախսի բարձր արդյունավետությունից բացի, այս տեխնոլոգիան թույլ կտա հատուկ հավելվածի միջոցով տեղեկություններ ստանալ անվադողերի վիճակի մասին: Այնուհետև տվյալները կփոխանցվեն տպիչին, որը կընտրի անհրաժեշտ անվադողը համապատասխան տարվա եղանակի համար:

 

Michelin-ն առաջարկել է 3D տպագրության միջոցով վերականգնել մաշված անվադողերը (լուսանկարներ)