Գիտնականները կազմել են կյանքի համար լավագույն պայմաններով էկզոմոլորակների ցանկը
Բրիտանացի աստղագետները ներկայացրել են այն էկզոմոլորակները, որոնց վրա կարող է կյանք գյություն ունենալ, գրում է REGNUM տեղեկատվական գործակալությունը՝ Science Advances-ին հղումով:
Բնակության համար պիտանի մոլորակների ցանկը կազմելիս գիտնակաները դիտարկել են 4000 էկզոմոլորակ և, հաշվի են առելով աստղերի արձակած ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակությունը, առանձնացրել դրանցից մի քանիսը:
Պոտենցիալ բնակելի մոլորակների ցանկը գլխավորում են Kepler-62-ը և Kepler-452b-ը, մինչդեռ TRAPPIST-1 աստղին մոտ գտնվող «երկրանման» մոլորակներն առհասարակ չեն ներառվել այս ցանկում՝ համարվելով բնակության համար ոչ պիտանի: Ընդ որում՝ մինչ օրս Երկրից 40 լուսային տարի հեռավորության վրա գտնվող TRAPPIST-1e էկզոմոլորակը համարվում էր պոտենցիալ բնակելի մոլորակներից մեկը:










