SpaceX-ը նշել է, թե երբ տեղի կունենա Crew Dragon-ի առաջին թռիչքը
SpaceX-ը մտադիր է Crew Dragon տիեզերանավի առաջին ցուցադրական թռիչքն անցկացնել ընթացիկ տարվա նոյեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, հայտարարել է ընկերության նախագահ Գվին Շոթուելը:
«Մենք նախատեսում ենք Crew Dragon-ի առաջին ցուցադրական թռիչքն իրականացնել նոյեմբերին: Սա մեր նպատակակետն է և առաջին անգամ այն իրական է թվում»,- հայտարարել է Շոթուելն այն բանից հետո, ինչ ՆԱՍԱ-ն ներկայացրել է տիեզերագնացներին, որոնք առաջինը կթռչեն Crew Dragon և CST-100 Starliner տիեզերանավերով: Նա նաև հավելել է, որ SpaceX-ը շատ լուրջ է մոտենում թռիչքի հարցին և ապագա տիեզերագնացներն ոչ մի դեպքում «վատ կացության մեջ չի դնի»:
Այնուամենայնիվ՝ ընկերության նախագահը նաև ընդունել է, որ « թռիչքի կանխատեսումը կարող է ցանկացածին վերածել խաբեբայի», ինչը ենթադրում է, որ տիեզերանավի առաջին թռիչքը կարող է և հետաձգվել:










