Հնդկաստանը հաջորդ տարի Լուսին կուղարկի ոչ մեծ լուսնագնաց

13:17 • 05.08.18

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը (ISRO) որոշել է հետաձգել «Չանդրայան» լուսնային առաքելության իրագործումը՝ ժամկետը տեղափոխելով 2019թ.:

Այս մասին գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ առաքելության շրջանակում Երկրի բնական արբանյակ կուղարկվի ոչ մեծ լուսնագնաց:

Ի սկզբանե որոշված էր, որ արաքելությունն իրագործվելու էր 2018թ. ապրիլին, այնուհետև այն տեղափոխվել էր հոկտեմբեր, սակայն տեխնիկական խնդիրների պատճառով ժամկետն այժմ տեղափոխվել է հաջորդ տարի:

Հիշեցնենք, որ սա կլինի Հնդկաստանի թվով 2-րդ լուսնային առաքելությունը: 2008թ. հոկտեմբերին Լուսին էր ուղարկվել «Չանդրայան 1» սարքը, որը լուսնային ուղեծրի վրա աշխատել էր 312 օր ու փոքրիկ զոնդ ուղարկել Լուսնի մակերևույթ:

 

Հնդկաստանը հաջորդ տարի Լուսին կուղարկի ոչ մեծ լուսնագնաց