SpaceX-ը կարձակի ինդոնեզական Merah Putih արբանյակը
Օգոստոսի յոթին ամերիկյան SpaceX ընկերությունը Falcon 9 կրող հրթիռով կարձակի ինդոնեզական Merah Putih հեռահաղորդակցման արբանյակը: Այս մասին հայտնում է Space Flight Now պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կրող հրթիռը կարձակվի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից:
Նշվում է, որ կրող հրթիռի արձակման պատվիրատուն է Telkom Indonesia ընկերությունը: Ամերիկյան SSL-ի կառուցած արբանյակը կփոխարինի անցած տարի շարքից դուրս եկած Telkom 1 արբանյակին:
Ապարատը կապահովի ազդանշանի փոխանցումն Ինդոնեզիայի, Հնդկաստանի և նրանց սահմանակից շրջանների տարածքում: Ապարատի ստեղծողները կարծում են, որ այն կծառայի ուղեծրում մոտ 16 տարի:










