Գերմանիայում փորձարկել են Mercedes-Benz-ի էլեկտրական քրոսովերը (տեսանյութ)
Գերմանական Mercedes-Benz ավտոընկերությունը գերմանական Շվարցվալդ լեռնային տեղանքում փորձարկել է իր առաջին՝ EQC սերիական քրոսովերը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է գերմանական ավտոբրենդի YouTube-ալիքում։
Նշվում է, որ ներկայիս դրությամբ ընկերության ինժեներները ստեղծել են մեքենայի ավելի քան 200 նախատիպ՝ աշխարհի տարբեր վայրերում փորձարկումների համար։ Նորույթը պաշտոնապես կներկայացվի սեպտեմբերին։ EQC-ի հիմնական մրցակիցները կդառնան Audi E-tron-ը, Jaguar I-Pace-ը և Tesla Model X-ը, գրում է autonews.ru-ն։
Ենթադրվում է, որ մեքենան կհավաքվի ամերիկյան Ալաբամա նահանգում գտնվող ձեռնարկությունում։ Գործարանի արդիականացման համար կծախսվի մոտ 1 մլրդ դոլար։
Տեսանյութում էլեկտրաքրոսովերի արտաքին տեսքը քողարկված է։
Նախնական տվյալների համաձայն՝ գերմանական բրենդի նոր էլեկտրական ընտանիքում կներառվի 2 սեդան, 2 քրոսովեր, ինչպես նաև՝ հեթչբեք։










