Փորձագետները կազմել են 2018-ի լավագույն ավտոմեքենաների հնգյակը
Փորձագետները կազմել են 2018 թվականի լավագույն ավտոմեքենաների հնգյակը, որը գլխավորում է պրակտիկ ու տնտեսող Toyota Corolla-ն:
Հարկ է նշել, որ ընտրություն կատարելիս փորձագետները հիմնվել են այնպիսի կարևոր չափանիշների վրա, ինչպիսին են վստահելիությունը, անվտանգությունը, ղեկավարելիության դյուրինությունն ու դրական գնահատականները:
Արդյունքում՝ CarsWeek պորտալի կազմած հնգյակում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Audi A4-ը, որի առավելությունների շարքին են դասվում շարժիչի հզորությունն ու ղեկավարելիության դյուրինությունը:
Audi A4-ին հաջոդում է Toyota Camry-ն, որը ոչ միայն տնտեսող է, այլև ունի բազմաթիվ հնարավորություններ:
2018 թվականի լավագույն ավտոմեքենաների հնգյակում են հայտնվել նաև Subaru Forester-ն ու BMW X3-ը:
1. Toyota Corolla
2. Audi A4
3. Toyota Camry
4. Subaru Forester
5. BMW X3










