Չինացի աստղագետները հայտնաբերել են լիթիումի ամենամեծ պաշարներով աստղը

22:51 • 06.08.18

Չինացի աստղագետները հսկայական աստղ են հայտնաբերել, որի վրա գտնվում են լիթիումի ամենամեծ պաշարները: Համապատասխան հոդվածը հրապարակվել է Nature Astronomy ամսագրում:

Գիտնականների գնահատականների համաձայն՝ հայտնաբերված աստղը երեք հազար անգամ ավելի շատ լիթիումի պաշարներ ունի, քան սովորական աստղերը: Այն հաջողվել է գտնել Երկրից 4.500 լուսնային տարի հեռավորության վրա՝ Գալակտիկայի սկավառակի հյուսիսային մասում:

Աղբյուրը մանրամասնում է, որ աստղագետները հայտնաբերել են աստղը LAMOST աստղադիտակի միջոցով, որը տեղակայված է Հեբեյ նահանգի Սինլուն դիտորդական կայանում:

Չինացի աստղագետները հայտնաբերել են լիթիումի ամենամեծ պաշարներով աստղը