Ֆրանսիացի իլյուզիոնիստները «թռչող անձրևանոց» են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)
Moulla ծածկանունով ֆրանսիացի իլյուզիոնիստը և Augmented Magic թիմը «թռչող անձրևանոց» են ստեղծել, որը կառավարվում է անօդաչու թռչող սարքի սկզբունքով: Նորույթը ներկայացնող տեսանյութը հրապարակվել է Interesting Engineering ֆեյսբուքյան էջում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս անձրևանոցը կարող է կառավարվել ձեռքով կամ «հետևիր ինձ» ռեժիմով: Բացի այդ, նորույթն օժտված է մի շարք այլ հնարավորություններով:
Նշվում է, որ անձրևանոցի «տեղաշարժը» և ռեժիմները կարելի է վերահսկել հատուկ հավելվածի միջոցով, և այն ստեղծվել է շոուների ժամանակ օգտագործելու նպատակով:
Augmented Magic-ը ֆրանսիացի իլյուզիոնիստների թիմ է, որը «համադրում է կախարդության արվեստը և ժամանակակից տեխնոլոգիաները՝ յուրահատուկ կերպով միավորելով իրականն ու երևակայականը»:
Moulla-ն ֆրանսիացի իլյուզիոնիստ է, որը շոուներ է կազմակերպում հիմնականում փողոցներում և տեսանյութեր հրապարակում իր YouTube-ալիքում:















