Տեսախցիկը ֆիքսել է միլիոնավոր մրջյունների կազմած կենդանի կամուրջը (տեսանյութ)

16:32 • 07.08.18

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես են միլիոնավոր մրջյուններ համախմբվել, կենդանի կամուրջ կառուցել, որպեսզի գրոհեն իշամեղուներին:

Տեսանյութն արվել է Բրազիլիայում՝ Ֆրանսիսկո Բոնիի կողմից: Տղամարդը մանրամասնել է, որ մրջյունները շարժվում էին դեպի փեթակը:

«Երբ մրջյուններն այսպիսի գրոհ են կազմակերպում, իշամեղուները փախչում են, իսկ մրջյունները սրբում-տանում են այն ամենը, ինչ հնարավոր է տանել փեթակից: Նրանք կարող են այսպիսի կամուրջներ կառուցել անգամ ջրի վրայով»,-նշել է բրազիլացին:

Հայտնի է, որ տեսանյութը Twitter-ում է տեղադրվել երեկ, սակայն արդեն հասցել է ավելի քան 400.000 դիտում ունենալ:

 

Տեսախցիկը ֆիքսել է միլիոնավոր մրջյունների կազմած կենդանի կամուրջը (տեսանյութ)