Գերմանացիները 330 հատ արևային մարտկոցով համալրված էլեկտրական մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)

16:55 • 08.08.18

Գերմանիայում փորձարկվում է հարյուրավոր արևային մարտկոցներով համալրված էլեկտրական մեքենա, որը դեռևս ներկայացվել է նախնական օրինակի տեսքով և կոչվում է Sion:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 330 հատ արևային մարտկոցով համալրված մեքենան ստեղծվել է Sono Motors մյունխենյան ավտոբրենդի կողմից:

Հայտնի է, որ երկրի կառավարությունը նպատակ է դրել մինչև 2020թ. 1 մլն էլեկտրական մեքենա ապահովել ճանապարհների վրա, և նոր մոդելի ստեղծումը կօգնի ավելի շուտ հասնել այդ նպատակին:

Հայտնի է, որ մարտկոցները ներկառուցված են մեքենայի տանիքին, դիմացի և կողային հատվածներում: Դրանք հնարավորություն են տալիս արևի լույսի դեպքում էներգիա կուտակել ու հետո այն օգտագործել:

 

The solar-powered saloon car that charges as it drives is being tested in Germany. The firm, based in Munich, has built the prototype 'Sion' in order to help Germany hit its target of 1 million electric cars on the road by 2020

Հետաքրքրական է, որ մեքենայի սրահում կա մամուռ, որը ծառայում է որպես բնական զտիչ, որսում է փոշու հատիկներն ու կարգավորում խոնավությունը:

 

The all-electric vehicle will employ an innovative new ventilation system that uses an Icelandic moss to filter the air that is pushed into the main cabin

Մեքենան համալրված է էլեկտրական ուժային համակարգով ու մի լիցքավորմամբ կարող է անցնել 250 կմ:

Մոտ 19.000 դոլարանոց մեքենան վաճառքում կհայտնվի ադեն հաջորդ տարի:

 

The prototype car, dubbed Sion, will be widely available in late 2019 and it has a total of 330 solar panels installed in the bodywork panels,according to Munich-based firm Sono Motors

 

 

Գերմանացիները 330 հատ արևային մարտկոցով համալրված էլեկտրական մեքենա են ստեղծել (լուսանկարներ, տեսանյութ)